Հնդկաստանի Մումբայ քաղաքի Meril ակադեմիայում կազմակերպված Global Surgeons Summit-ին օրեր առաջ Հայաստանից մասնակցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը։
Միջազգային համաժողովը նվիրված էր վիրաբուժության ոլորտում արդիական դարձած մի շարք միջամտությունների, մասնավորապես՝ բարիատրիկ վիրահատություններ, ճողվածքների լապարասկոպիկ և հաստ աղու քաղցկեղի լապարասկոպիկ վիրահատություններ։ Կոնֆերանսին մասնակցում էին վիրաբույժներ աշխարհի տարբեր երկրներից:
Հակոբ Շմավոնյանը նշում է, որ լապարասկոպիկ և բարիատրիկ վիրահատությունների մասին կոնֆերանսին ներկայացված մոտեցումները հաջողությամբ կիրառվում են համալսարանական հիվանդանոցում: Միջոցառումը նա հատկապես կարևորեց փորձի փոխանակման և գիտելիքների ընդլայնման տեսակետից։
.png)